ՀՀ ներմուծվող իրանական գազն էժանացել է![]() 9 մարտի 2017 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականին ՀՀ-ն Իրանից է ներմուծել մոտ 367.2 մլն խորանարդ մետր գազ՝ $58.5 մլն մաքսային արժեքով: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցանիշների համաձայն, 2015 թվականին Իրանից ներկրվել էր մոտ 366 մլն խորանարդ մետր գազ՝ մոտ $69.2 մլն մաքսային արժեքով: 1000 խորանարդ մետրի միջին մաքսային արժեքը կազմել է $189՝ 2015-ին, $159.3՝ 2016-ին: Փաստորեն, 1 տարում Իրանից ներմուծած գազի մաքսային արժեքը նվազել է 15.7%-ով: ՀՀ-ն վճարում է Իրանին գազի դիմաց գազից արտադրվող էլեկտրականությամբ՝ 1 խորանարդ մետրի դիմաց 3 կիլովատ մատակարարելով: ՌԴ-ից 2016 թվականին ներմուծվել է մոտ $288.5 մլն-ի 1.867 մլրդ խմ գազ՝ 1000 խորանարդ մետրի դիմաց $154.5 միջին մաքսային արժեքով: 2015-ին ներմուծվել էր 2.160 մլրդ խմ՝ $426 մլն ընդհանուր կամ $197.3 `1000 խմ դիմաց արժեքով: 2015 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն նվազեցրել էր ՀՀ-ին մատակարարվող գազի գինը 1000 խմ դիմաց $189-ից $165-ի, իսկ 2016-ի ապրիլին՝ $165-ից $150-ի: 2016 թվականին գազի ներմուծումը ՀՀ կրճատվել է 15%-ով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |