Բաքվում ԱՄՆ դեսպան. ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով![]() 9 մարտի 2017 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Այդպիսի հայտարարություն է արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ հավելելով, որ հակամարտության կարգավորումը շատ է ձգձգվում: Նա շեշտել է, որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Դիվանագետը հիշեցրել է, որ առաջիկա օրերին տարածաշրջան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայտնում է Haqqin.az-ը: «Մենք ամեն ինչ կանենք այդ ուղղությամբ աշխատելու համար»,-ասել է դեսպանը: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկինամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս քվոն կայուն չէ և էլ ավելի հավանական է դարձնում պատերազմի վտանգը: Նախկին դիվանագետն, ով այժմ ռուսաստանյան «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև ու գործընկերներ» ընկերության վաշինգտոնյան ներկայացուցիչն է, նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական արգելքը կողմերի մոտ քաղաքական կամքի պակասն է: «Երկու նախագահներն էլ պետք է պատրաստ լինեն առաջ շարժվելու: Երկուսն էլ, ոչ թե մեկը կամ մյուսը, այլ երկուսն էլ պետք է որոշեն, որ եկել է խաղաղության ժամանակը: Իսկ խաղաղությունն իր հետ ռիսկեր է բերում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |