ՀՀ-ն ղեկավար պաշտոններում կանանց ներկայությամբ 6-րդն է աշխարհում

ՀՀ-ն ղեկավար պաշտոններում կանանց ներկայությամբ 6-րդն է աշխարհում

PanARMENIAN.Net - Հայաստանը ղեկավար պաշտոններում կանանց ներկայության ամենաբարձր ցուցանիշով երկրների ցանկում առաջին 6-յակում է: Այդ են վկայում Grant Thornton-ի հետազոտության արդյունքները, որն անցկացվել է 36 երկրում Մարտի 8-ին ընդառաջ:

Ըստ հետազոտության, կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ռուսաստանում ՝ 47%, Ինդոնեզիայում՝ 46%, Էստոնիայում՝ 40%, Լեհաստանում՝ 40%, Ֆիլիպիններում՝ 40% և Հայաստանում ՝ 31%:

Զեկույցում ասվում է, որ Հայաստանում ղեկավար պաշտոնների 31%-ը կանայք են զբաղեցնում, մինչդեռ միջին ցուցանիշը 25% է: Ընդ որում, հաշվետու շրջանում հետազոտված հայկական ընկերություններում բարելավվել է ղեկավար պաշտոնների բազմազանության ցուցանիշը: Մասնավորապես, ընկերությունների ընդամենը 10%-ը չի ներգրավել կանանց ղեկավար պաշտոններում: 2016-ին այդ ցուցանիշը 29% էր:

Ղեկավար պաշտոններում կանանց ներկայության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Ճապոնիայում՝ 7%, Արգենտինայում՝ 15%, Հնդկաստանում՝ 17%, Գերմանիայում՝ 18%, Բրազիլիայում՝ 19% և Մեծ Բրիտանիայում՝ 19%:

Հարցումներն անցկացվել են աշխարհի 36 երկրի 5.500 գործարարի շրջանում: Միջին ցուցանիշը կազմում է 25%, որն ամենաբարձր թիվն է վերջին տարիներին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---