«Եվրատեսիլ-2017»-ին ՀՀ-ն կներկայանա Fly with me երգով. Պրեմիերան՝ մարտի 18-ին![]() 9 մարտի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբն ընտրել է այն երգը, որով Հայաստանը 2017-ին կմասնակցի «Եվրատեսիլին»: Մրցութային երգի անվանում է Fly with me: Ընտրության համար ստացվել էր մոտ 300 երգ՝ աշխարհի ամենատարբեր անկյուններից: Վերջնական որոշման արդյունքում ընտրվել է այն երգը, որն ավելի շատ համապատասխանում էր մրցույթի այս տարվա կարգախոսին և ձևաչափին, երգչուհու նախասիրություններին և կերպարային առանձնահատկություններին: Մրցույթի հայաստանյան պատվիրակ Արծվիկ Հարությունյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել երգի ընտրության հարցում, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը: Fly with me երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Ավետ Բարսեղյանն և Դավիթ Ծերունյանը: Երգի մեղեդային գիծը համադրում է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկություններ: Այն հավաքում է աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Երգը հանրության լայն դատին կներկայացվի տեսահոլովակի հետ միասին մարտի 18-ին՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաև այլ երկրներին՝ միավորվելու և տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները: «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկ Հարությունյանը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |