Նովրուզի օրերին Իրան-Հայաստան ավիաթռիչքները կավելանան

Նովրուզի օրերին Իրան-Հայաստան ավիաթռիչքները կավելանան

PanARMENIAN.Net - Նովրուզի օրերին Իրանից Հայաստան իրականացվող ավիաթռիչքների քանակը կավելանա: Մասնավորապես չվերթներ կիրականացվեն Ռեշտ քաղաքից դեպի Երևան:

Իրանական Նոր տարին (Նովրուզը) նշվելու է մարտի 21-23-ը:

Իրանի Ռեշտ քաղաքի «Սարդար Ջանգյալ» միջազգային օդանավակայանի գործադիր տնօրեն Ղոլամ Ռեզա Քարիմաղային տեղեկացրել է, որ Նովրուզի օրերին, մասնավորապես մարտի 19-ին կիրականացվի Ռեշտ-Երևան առաջին թռիչքը, հայտնում է Panorama.am-ն իրանական «ԻՍՆԱ» գործակալության վրա հղումով:

Թեհրանից ամեն օր իրականացվող կանոնավոր չվերթներից բացի, Երևանի ուղղությամբ չարթերային թռիչքներ են իրականացվում նաև Թավրիզ և Մաշհադ քաղաքներից:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադին օրերս տեղեկացրել էր, որ Իրանի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի չեղարկումից հետո նախատեսվում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը կավելանա՝ «նախատեսվում է, որ ընթացիկ տարվա ընթացքում նրանց թիվը կհասնի 350 հազարի»:

Նովրուզի օրերի ընթացքում Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերեն լեզվով տեղեկատվական կետեր (տեղեկատուներ) կհայտնեն:Քննարկվել են նաև Նովրուզի օրերին Ճանապարհների անվտանգության ապահովմանն տեղեկատվական բաներների (billboard) տպագրման և տեղադրման, ինչպես նաև թեժ գծի ապահովմանն ուղղված հարցեր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---