«Ծառուկյան» դաշինքը ոչ թե օրենքով արգելված խոստումներ չի տա, այլ դրանք ընտրություններից հետո կիրականացնի 9 մարտի 2017 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Ծառուկյան» դաշինքը քաղաքացիներին սոցիալապես աջակցելու խոստումները կիրականացնի ընտրություններից հետո: Այս մասին ասել է դաշինքի Տավուշի մարզում պատգամավորի թեկնածու Հայկ Ղուկասյանը: Նա նշել է, որ իրենք ընդունում են ԿԸՀ զգուշացումն ու ոչ մի քայլի չեն դիմելու: «Մենք, միանշանակ, կողմ ենք, այո, մենք ոչ մի քայլի չենք դիմելու։ Մեր խոստումներն իրականացնելու ենք ընտրություններից հետո։ Պարոն Ծառուկյանը, «Ծառուկյան» դաշինքն օրենքը չեն խախտելու, օրենքի սահմաններում մենք մեր գործն անելու ենք ընտրություններից հետո», - ասել է թեկնածուն, մեջբերում է Aysor.am-ը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաև մատուցել կամ խոստանալ ծառայություններ: Ղուկասյանը նշել է, որ Տավուշի մարզ դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցելությունից հետո, իրենք արդեն ստացել են սոցիալական աջակցության վերաբերյալ 600-ից ավելի ահազանգ։ Քաղաքացիները տեղեկացվել են, որ իրենց տրված խոստումները կիրականացվեն ընտրություններից հետո։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, «Ծառուկյան» դաշինքը զգուշացվել է․ «Նման խոստումներ տրվել չեն կարող, դա օրենքի խախտում է: Ինչի վերաբերյալ մենք արդեն կուսակցության ներկայացուցիչներին նաև իրազեկել ենք, որպեսզի դադարեցվի և հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում», տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում |