ԼՂ ներկայացուցիչը ԵԽ-ում ներկայացրել է Արցախի դիրքորոշումը Չիրագովի գործով վճռի վերաբերյալ![]() 9 մարտի 2017 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին, որտեղ քննարկվել է «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարաման ընթացքը: Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Չիրագովի վճռի կատարման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ, հայտնում է Aysor.am-ը: Առաջին միջազգային կառույցի պաշտոնական նիստի ընթացքում Արցախի ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի հանրապետության դիրքորոշումը: Նա մասնավորապես նշել է, որ կարելի է քննարկման առարկա դարձնել որևէ վճռի կատարում բացառապես այն դեպքում, երբ ապահովված կլինի առնվազն 3 կարևոր նախապայման. առաջին հերթին անհրաժեշտ է Արցախում գտնվող ցանկացած անձի համար ներդնել ֆիզիկական անվտանգության երաշխավորման գործուն մեխանիզմներ: Հարկավոր է, վերացնել Արցախի Հանրապետություն մուտք գործելու Ադրբեջանի կողմից կիրառվող անհեթեթ սահմանափակումը, այսպես կոչված «սև ցուցակի» տեսքով: Որպես 3-րդ նախապայման, Բաբայանը նշել է սահմանային միջադեպերի քննության գործուն մեխանիզմի ներդրման և սահմանից դիպուկահարներին հեռացնելու անհրաժեշտությունը: Քննարկվել է նաև Սարգսյանի գործը: Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է գործի կատարման ճանապարհային քարտեզ, որում զարմանալիորեն հրաժարվել է իր փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքի նկատմամբ իշախանություն իրականացնելու հնարավորությունից, նշելով, որ չնայած օրինակ` Գյուլիստան գյուղը գտնվում է փաստացի իր հսկողության տակ սակայն ինքը ի զորու չէ այնտեղ իրականացանել իր իշխանությունը: Այսիքն` Ադրբեջանն ընդունում է իր անզորությունը իրականացնել իշխանություն իր իսկ տարածքի մի մասում, հայտնում է Aysor.am-ը: ՄԻԵԴ-ը 2015-ի հունիսի 16-ին հրապարակել է «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռները։ Մեծ պալատի լսումներում ընդգրկված 2 գործը կապված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում առաջացած փախստականների խնդրին։ Եվրոպական դատարանը հարցերին մոտեցել է միայն մարդու իրավունքների տեսակետից՝ սահմանելով, որ «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով խախտվել են մարդկանց իրավունքները, սակայն, նկատի ունենալով, որ խնդիրը կապված է, ըստ էության, առանձին՝ թեկուզ միջազգային իրավունքի տեսակետից դեռևս չճանաչված մի պետության հետ, հետևաբար 1 տարի ժամանակ է տվել կողմերին, որպեսզի քննարկման առարկա դառնա փախստականներին փոխհատուցման հարցի կարգավորումը: Եվրոպական դատարանի որոշումներն օրենքի ուժ են ստանում հրապարակվելուց անմիջապես հետո, բողոքարկման ենթակա չեն և պարտադիր են կողմերի համար։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |