Ավելի քան 70 ջավախահայ է միացել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շարքին

Ավելի քան 70 ջավախահայ է միացել Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի շարքին

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին և 4-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը առաջին անգամ Ջավախքի հայաշատ համայնքներում իրականացրել է դոնորագում:

Երկօրյա դոնորագրումների արդյունքում 76 հայ կամավոր միացել է մարդասիրական գործին։

Այս միջոցառումները տեղի է ունեցել Ախալցխա, Ախալքալակի և Նինոծմինդա քաղաքներում Ջավախքի ՀՕՄ նախագահ Կարինե Թադևոսյանի և միության մյուս անդամների աջակցության շնորհիվ։

Մասնակիցները հետաքրքրված էին Ոսկրածուծի դոնորների ռեեստրի գործունեությամբ, անցած ճանապարհով:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը և բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը դասախոսություններ են կարդացել՝ հավաքվածներին ներկայացնելով ռեեստրի գործունեությունը, ձեռքբերումները և կարևորությունը։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել և հիմնադրվել է Հայաստանում 1999-ին՝ ի պատասխան լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար ստեղծված խիստ անհրաժեշտության։ Կազմակերպությունը գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական հիմնադրամ, որտեղ մինչ օրս կամավորագրվել է ավելի քան 28.000 դոնոր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---