Forbes-ը նշել է ռուսաստանաբնակ հայ միլիարդատերներին, որոնք կարող են ազդել ՀՀ-ում ընտրությունների վրա![]() 10 մարտի 2017 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է Ռուսաստանի միլիարդատեր հայ գործարարների անունները, որոնք կարող են առանցքային դեր խաղալ Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը, Սերգեյ Համբարձումյանը և Սարկիսով եղբայրներն ազդեցիկ գործարարներ են՝ հայկական ծագմամբ: Նրանք ակտիվորեն ներդրումներ են կատարում Հայաստանում՝ երկրի հասարակական-քաղաքական կյանքում լուրջ գործոն դառնալով»,- գրում է հանդեսը: Նշվում է, որ նրանց ներդրումները ներգրավված են Հայաստանի գրեթե յուրաքանչյուր հաջողված նախագծում: Forbes-ը գրում է, որ այս ազդեցիք գործարարները Հայաստանում ներդրումներ են կատարում առանց ինչ-որ նշանակալի եկամուտ ակնկալելու. նրանք փոխարենն ակնկալում են «իմիջա-վարկանիշային և քաղաքական դիվիդենտներ շահել»: Նշվում է, որ քաղաքական տեսանկյունից, Ռուսաստանում հայկական սփյուռքի կառույցների ղեկավարները սերտ կապեր են պահպանում պաշտոնական Երևանի իշխանությունների հետ: Forbes-ի վարկածի համաձայն, երկրի քաղաքական կուրսից բնակչության դժգոհության, ինչպես նաև՝ արևմտահայկական սփյուռքի (մասնավորապես, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի) ընդդիմադիր քաղաքական կառույցների հանդեպ համակրանքի աճը Ռուսաստանի հայ գործարարներին դարձնում են պաշտոնական Երևանի միակ՝ «առանց այլընտրանքի հնարավորության» համակիրները: Այսպիսով, ինչպես նշում է հանդեսը, ապրիլյան ընտրություններում հայկական սփյուռքի ֆինանսական էլիտայի գործոնը կարող է առանցքայիններից մեկը դառնալ: Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք է, 5-ը՝ կուսակցություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |