Հրաձիգ Զավեն Իգիթյանը 4-րդն է ԵԱ-ում![]() 9 մարտի 2017 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցել է եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել: Երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը: Մարտի 9-ին խառը թիմային պայքարում 10 մ հրացան մրցաձևում կրակագիծ կելնեն երիտասարդներ Հայկ Բաբայանն ու Ալլա Պողոսյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մարտի 8-ին երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձևում հանդես էին եկել Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45), Վրեժ Թորոսյանը (52): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |