Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ կիրականացվեն![]() 10 մարտի 2017 - 08:49 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնող Brussels Airlines ավիաընկերությունը (կազմակերպիչ «ԱրմՎինգս» տուրօպերատոր) կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ 2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը Brussels Airlines ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին: 2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին: ՔԱԳՎ–ից նաև հայտնում են, որ ամառային նավիգացիոն շրջանում չվերթերի հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտը», «Ավստրիական ավիաուղիները», «Էյր Ֆրանսը», «Ֆլայ Դուբայը», «Էյր Արաբիան», «Լոտ լեհական ավիաուղիները» և այլն: Ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթերի հաճախականությունն արդեն ավելացրել են «Պոբեդան», «Քաթար Էյրվեյզը» և այլ ավիաընկերություններ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |