Շինդլերի իրական ցուցակը հանվել է աճուրդի

Շինդլերի իրական ցուցակը հանվել է աճուրդի

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աճուրդի է հանվել «Շինդլերի ցուցակներից» մեկը՝ կազմված գերմանացի ձեռնարկատեր Օսկար Շինդլերի կողմից, ով Երկրորդ համաշարհային պատերազմի ժամանակ ավելի քան հազար հրեաների է փրկել։

The Guardian-ի հաղորդմամբ, սպասվում է, որ ցուցակի վերջնական արժեքը կգերազանցի $2.4 միլիոնը։

1945 թվականի ապրիլի 18-ով թվագրված ցուցակում ներառված է նացիստական ճամբարում գտնվող 801 հրեայի անուն: Նրանք աշխատել են Շինդլերի ձեռնարկությունում։

Աճուրդի տան գործադիր տնօրեն Հերի Ցիմետը հայտնել է, որ ցուցակն ստացել է Շինդլերի օգնական Իցհակ Շտերնից։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շինդլերի գործարանի տարածքում Հոլոքոստի թանգարան է բացվելու:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---