Մխիթարյանը ճանաչվել է փետրվարին ՄՅու-ի լավագույն գոլի հեղինակ![]() 10 մարտի 2017 - 09:22 AMT PanARMENIAN.Net - «Լեստերի» դարպասն անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խփած գոլը երկրպագուների կողմից ճանաչվել է լավագույնը փետրվարին։ Հայ ֆուտբոլիստն այդ խաղի հաշիվը բացել է 42-րդ րոպեին՝ մեկ հպումով գնդակն անցկացնելով մրցակցի պաշտպանների միջով ու գործնականում խաղադաշտի կենտրոնից մեն-մենակ մնալով դարպասապահի դեմ։ Այնուհետև աչքի են ընկել Զլատան Իբրահիմովիչն ու Խուան Մատան՝ 3։0 հաշվով հաղթանակ պարգևելով մանկունիանցիներին։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017-ին առավելագույն գոլային պահեր ստեղծած ֆուտբոլիստների ցանկում: Մխիթարյանը 14 այդպիսի պահի հեղինակ է: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |