Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի պրեմիերան՝ Ռոբերտ Դե Նիրոյի հիմնած փառատոնի շրջանակում

Հայոց ցեղասպանության մասին  ֆիլմի պրեմիերան՝ Ռոբերտ Դե Նիրոյի հիմնած փառատոնի շրջանակում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին պատմող Ջո Բերլինգի «Ոչնչացնելու մտադրություն» (Intent to Destroy) վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Նյու Յորքում նախատեսված Tribeca կինոփառատոնի շրջանակում:

Tribeca փառատոնը հիմնադրվել է 2002-ին հռչակավոր դերասան Ռոբերտ Դե Նիրոյի կողմից։Tribeca-ն կանցկացվի ապրիլի 19-30-ը Նյու Յորքում։

«Բերլինգերը «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմում հայացք է նետում Հայոց ցեղասպանության վրա Թուրքիայի և նրա ռազմավարական դաշնակիցների կողմից Ցեղասպանության ժխտման հարյուրամյակից հետո: Ֆիլմը ճանապարհ է բացում դեպի պատմական և զգացմունքային պատասխանատվություն», Entertainment Weekly-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան:

Պրեմիերայից հետո կկազմակերպվի ֆիլմի քննարկում, որին կմասնակցեն System of A Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը, «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը, «Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի ռեժիսոր Բերլինգերն ու գրող Փիթեր Բալաքյանը։

Ջո Բերլինգն Էմմի հեռուստամրցանակաբաշխության դափնեկիր, հայտնի փաստագրագետ է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---