Փենս. Ֆլինի կապը Թուրքիայի հետ հաստատում է, որ նրա պաշտոնանկությունը ճիշտ էր

Փենս. Ֆլինի կապը Թուրքիայի հետ հաստատում է, որ նրա պաշտոնանկությունը ճիշտ էր

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի լոբբիստական հարաբերությունները Թուրքիայի հետ հաստատում են, որ նրա պաշտոնանկության մասին որոշումը ճիշտ էր: Այդ մասին հայտարարել է փոխնախագահ Մայք Փենսը:

Հայտնի է դարձել, որ նախագահի նախկին խորհրդական Ֆլինը գրանցվել է ԱՄՆ արդարադատության նախարարությունում որպես Թուրքիայի շահերի լոբբիստ: Նա ավարտել է այդ աշխատանքը մինչև ԱՄՆ նախագահի ընտրությունները: Հայտնի է դարձել, որ Ֆլինի ֆիրման ծառայությունների համար մոտ 500.000 դոլար է ստացել:

Ֆլինը հեռացավ պաշտոնից այն ժամանակ, երբ մամուլում ենթադրություններ հայտնվեցին, որ գեներալն ապատեղեկատվություն է տվել Փենսին ու վարչակազմի մյուս ներկայացուցիչներին ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփման մասին:

Ավելի վաղ Ֆլինի ընկերությունն իրազեկել էր ԱՄՆ Կոնգրեսին, որ համագործակցում է թուրք գործարարի ընկերության հետ, որը գտնվում է Նիդերլանդներում, սակայն, այն ժամանակ նա փաստաթղթեր չէր ներկայացրել արդարադատության նախարարություն:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ անց արգելեց իր վարչակազմի պաշտոնյաներին լոբբինգով զբաղվել պաշտոնանկությունից հետո 5 տարվա ընթացքում, իսկ օտարերկրյա կառավարությունների շահերն առաջ տանելն արգելվեց ցմահ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---