Մխիթարյանը՝ «Ռոստովի» հետ խաղի լավագույն ֆուտբոլիստ![]() 10 մարտի 2017 - 11:30 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում «Ռոստովի» հետ խաղի (1:1) լավագույն ֆուտբոլիստ: Այդ մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը: Ֆուտբոլիստը դարձել է իր թիմի միակ գոլի հեղինակը՝ աչքի ընկնելով հանդիպման 35-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից հետո: «Առաջին խաղակեսն ավելի հանգիստ ստացվեց, գոլից բացի ոչինչ չէր կատարվում: Ես ուրախ եմ, որ հաջողվեց գոլ խփել, մենք գոհ էինք, որ կարողացանք աչքի ընկնել, սակայն մրցակիցը հավասարեցրեց հաշիվն ու ամեն ինչ փոխվեց: Հուսանք, որ Դոնի Ռոստովից առանց վնասվածքի եմ հեռանում, մենք կշարունակենք պայքարը հաջորդ խաղում»,-ասել է Մխիթարյանը: Նա նշել է նաև, որ թիմը գոլ բաց թողեց իր դարպասը սեփական սխալի պատճառով, հայտնում է «Sputnik-Արմենիան»: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոստովի» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 16-ին Անգլիայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |