ՌԴ-ի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 32.1%-ով![]() 10 մարտի 2017 - 11:52 AMT PanARMENIAN.Net - 2016 թվականին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է 32.1%-ով՝ հասնելով $15,84 մլրդ-ի։ Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրի գործընկերների շարքում զբաղեցրել է ութերորդ տեղը։ «Արտահանման ծավալներով այդ երկիրը հինգերորդ տեղում է, ներմուծման ծավալներով՝ 22-րդ։ Ռուսաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի մասնաբաժինը 2016 թվականին կազմել է 3.4%։ Ռուսաստանի օգտին սալդոն Թուրքիայի հետ առևտրում կազմել է 11.55 միլիարդ դոլար»,- ասված է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությանը հրապարակած փաստաթղթում, հաղորդում է Gazeta.ru-ն։ Միևնույն ժամանակ, հայտնի է դարձել, որ արտահանումը նվազել է 29%-ով և կազմել $13.69 մլրդ, իսկ ներմուծումը պակասել է 47%՝ հասնելով $2.14 մլրդ-ի։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |