Արեւելյան Եվրոպայի երկրներում «ադրբեջանական համայնք» հասկացություն չկա 2 հոկտեմբերի 2007 - 14:35 AMT PanARMENIAN.Net - «Հունգարիայի Սահմանադրության համաձայն, հայերը հանդիսանում են ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, ովքեր օրենքով նախատեսված սահմանադրական իրավունքներ ունեն»,- Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հունգարիայում, Ավստրիայում, Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը: Նրա խոսքերով, նման կարգավիճակը Հունգարիայում տրվում է ավանդական համայնքներին, որոնք երկրում ապրում են ավելի քան 300-400 տարի: «Հայերի պատմությունը Հունգարիայում ավելի քան 500 տարվա պատմություն ունի: Նրանք ինքնակառավարման ընտրովի խորհուրդներ ունեն: Հունգարիայում, ինչպես նաեւ Ավստրիայում, Չեխիայում եւ Սլովակիայում ադրբեջանական համայնք չկա: Ադրբեջանի դեսպանատունն այժմ փորձում է ստեղծել այն, սակայն անարդյունք»,- նշել է Հովակիմյանը:Իր հերթին, Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը նկատել է, որ Բուլղարիայում ընդհանրապես «ադրբեջանական համայնք» հասկացություն չկա: «Այդ երկրում մեծ թուրքական համայնք կա` մոտ 600-800 հազար մարդ, այն դեպքում երբ հայերը 30 հազար են: Սակայն նրանց միջեւ թշնամանք չկա: Ամբողջ ցավը նրանում է, որ հայ համայնքը ինչ-որ չափով ցրված է, ինչը չես ասի թուրքականի մասին»,- ասել է հայ դիվանագետը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |