ԵԱՀԿ ԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել լրագրող Մեհման Հուսեյնովին![]() 10 մարտի 2017 - 13:31 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Իգնասիո Սանչեսը մարտի 9-ին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել լրագրող, բլոգեր Մեհման Հուսեյնովին, որը մեկ շաբաթ առաջ Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ ոստիկանության հասցեին զրպարտության մեղադրանքով: «Խիստ մտահոգիչ է այն փաստը, որ Հուսեյնովին ձերբակալելու հիմք է ծառայել նրա դժգոհությունը հունվարին ոստիկանությունում գտնվելու ժամանակ իր կեցության պայմաններից: Ավելի վաղ վկայությունները վատ վերաբերմունքի մասին և այժմ նրա նկատմամբ դրսևորվող հետապնդումն ու ձերբակալությունը հաշվեհարդարի տպավորություն են թողնում: Թվում է, թե իշխանությունները փորձում են լռեցնել քննադատական ձայնն Ադրբեջանում: Ես կոչ եմ անում, որպեսզի Հուսեյնովն անհապաղ ազատ արձակվի»: Սանչեսը նաև հայտարարել է, որ Հուսեյնովը Ադրբեջանում ազատազրկված բազմաթիվ ակտիվիստներից մեկն է: Ըստ ԵԱՀԿ ԽՎ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավարի՝ Ադրբեջանի իշխանությունները պետք է հարգեն իրենց քաղաքացիների ազատ արտահայտվելու, և եթե անհրաժեշտ է՝ նաև բողոքելու իրավունքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |