Հունաստանի ԱԳ նախարար. Աթենքը ԼՂ հարցի բացառապես խաղաղ լուծման կողմնակից է![]() 10 մարտի 2017 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: «Մենք սատարում ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Առաջնահերթը մարդկանց անվտանգությունն է»,-ասել է Կոցիասը, հայտնում է «Sputnik-Արմենիան»: Ըստ նրա, նա իր հայ պաշտոնակցի հետ քննարկել է նաև Կիպրոսի հարցը: Կողմերը համակարծիք են, որ հակամարտությունները պետք է բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորվեն համաձայնեցված ձևաչափի հիման վրա: Ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն մարտի 27-ին: «Մարտի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան, կլինեն նաև Լեռնային Ղարաբաղում: Նրանք կփորձեն առաջ մղել գործընթացը», - ասել է ՀՀ արտգործնախարարը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |