Արեւելյան Եվրոպայում ՀՀ դեսպաններն անում են հնարավոր ամեն ինչ եվրոպացիներին Հայաստանի հետ ծանոթացնելու համար 2 հոկտեմբերի 2007 - 16:10 AMT PanARMENIAN.Net - «Բուլղարիայում Հայաստանին ներկայացնելու կաիրք չկա, հայերին այնտեղ լավ գիտեն»,- լրագրողներին Երեւանում հայտարարել է Բուլղարիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը: Նրա խոսքերով, պատմության բուլղարական դասագրքերում կան բաժիններ հայերի մասին: «Բուլղարիայում ասացվածք կա. Դժվար է գտնել բուլղարացու, ով վատ է խոսում հայերի մասին: Սակայն դեսպանատունն այնտեղ Հայաստանին ներկայացնելու համար է: Դեսպանների խորհրդակցությանը շատ էր խոսվում ՀՀ դեսպանատների մշակութային քաղաքականության մասին: Սակայն մենք Հայաստանի մասին պատմող որակյալ նյութեր չունենք, լուսանկարներ, ֆիլմեր: Այդ ամենով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը, բայց ավաղ...»,- հայտարարել է Մանասարյանը: Այնուամենայնիվ, դիվանագետի խոսքերով, դեսպանատունը համայնքի հետ մշակութային միջոցառումներ է անկացնում, իսկ հեռուստատեսությամբ շաբաթական մեկ անգամ ցուցադրվում է հաղորդում հայոց լեզվով:Իր հերթին, Ավստրիայում, Հունգարիայում, Չեխիայում եւ Սլովակիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը նշել է, որ Պրահայում «Մառլենկա» հրուշակարան կա, որի տերը Գեւորգ Ավետիսյանն է, եւ բոլորը գիտեն` որտեղ է հնարավոր հոյակապ հրուշակեղեն գնել: «Պրահայում Հայաստանը ներկայանում է քաղցրավենիքներով ու թխվացքներով»,- ասել է Հովակիմյանը: Ինչ վերաբերում է Վիեննային, ապա Ավստրիան այնքան էլ լավ ծանոթ չէ Հայաստանին, սակայն, դեսպանի խոսքերով, արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի ասվտրիացիները ծանոթանան երկրի հետ: «Այս տարի Հայաստան է ժամանել մոտ 15 տուրիստական խումբ: Եւ հայկական եւ ավստրիական կողմը շահագրգռված են տուրիզմի զարգացմամբ, առավել եւս, որ երկու երկրները կապված են Երեւան-Վիեննա ուղիղ չվերթով»,- ընգդծել է ՀՀ դեսպանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |