ՄԱԿ-ը մեղադրել է Թուրքիային քրդերի իրավունքները զանգվածաբար խախտելու մեջ![]() 10 մարտի 2017 - 16:55 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների վարչությունը զեկույց է հրապարակել Թուրքիայի քուրդ բնակչության զանգվածային խախտումների մասին: Փաստաթղթում ասվում է, որ 2015-ի հուլիսից 2016-ի դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայի հարավ-արևելքում մոտ 2000 մարդ է սպանվել, իսկ նրանց տները ոչնչացվել են, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Մասնավորապես, Ջիզրե քաղաքում 2016-ի սկզբին 189 մարդ մի քանի շաբաթ շարունակ փակված է մնացել տների նկուղներում՝ զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից: Նրանք բոլորը սպանվել են թուրքական բանակի հրետակոծության հետևանքով: ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը հայտարարել է, որ Թուրքիան ոչ մի հետաքննություն այս փաստերի առնչությամբ չի վարում: 2016-ի հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ թուրքական իշխանություններն արգելել են փողոց դուրս գալ Դիարբեքիր գավառի 16 գյուղի բնակիչներին, որոնք հիմնականում քրդեր էին: Սահմանափակումը մտցվել էր ՔԱԿ դեմ ռազմական գործողության անցկացման պատրվակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |