ՊԳԿՎ. Մոտ 1 տարվա ընթացքում պետբյուջե է վերադարձվել 25 մլն դրամ![]() 10 մարտի 2017 - 16:26 AMT PanARMENIAN.Net - ՊԳԿՎ իրավաբանական վարչության վարույթում 2017-ի մարտի 1-ի դրությամբ պայմանագրային պարտավորությունները խախտած վարձակալների և գնորդների վերաբերյալ 115 գործ կա, որոնց մի մասով ընթացիկ դատական գործընթացներ կան՝ ՀՀ քաղաքացիական և վարչական դատարանների տարբեր ատյաններում: Վարչությունը հանդես է գալիս որպես հայցվոր, պատասխանող և երրորդ անձ՝ գումարային և ոչ գումարային տարբեր պահանջներով: Գործերի մեկ այլ մասով՝ Վարչության օգտին բավարարված հայցերով կատարողական թերթեր են ներկայացվում հարկադիր կատարման, իսկ սնանկության վարույթում գտնվող այլ գործերով էլ Վարչությունը հանդես է գալիս որպես պարտատեր: Ստորաբաժանման կողմից հարուցված հայցերի հիմքով բավարարված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով 2016 թվականի ընթացքում ՀՀ պետական բյուջե է վերադարձվել մոտ 20 մլն ՀՀ դրամ գումար, իսկ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում արդեն՝ մոտ 5 մլն ՀՀ դրամ գումար: Պետական գույքի վարձակալների և գնորդների կողմից ստանձնած պայմանագրային պարտավորությունների ծավալը և չափերը բազմազան են՝ վարձակալական գումարներից մինչև խոշոր չափերի ներդրումային պարտավորություններ: Մասնավորապես, 2017թ. բավարարված հայցով՝ դատարանի կողմից վճռվեց պարտավորեցնել պատասխանողներին` պահպանել ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի «Բարեկամություն» կինոթատրոնի գործունեության պրոֆիլը, որի վերաբերյալ դատական վեճն ընթանում էր դեռևս 2015-ից: 2017թ. հունվարին օրինական ուժի մեջ մտած՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով, պայմանագրային պարտավորությունների խախտման հիմքով՝ համապատասխան վարձակալ-ընկերությունը վտարվել է տարածքից և շուրջ 700 000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման պահանջով կատարողական թերթը ներկայացվել է հարկադիր կատարման: 2017 թ. հունվարին ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած մեկ այլ վճռի հիմքով կատարողական թերթ է ներկայացվել հարկադիր կատարման: 2017 թ. փետրվարին՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով որոշվել է՝ անբարեխիղճ վարձակալի հետ լուծել կնքված վարձակալության պայմանագիրը, վտարել տարածքից և բռնագանձել գոյացած վարձավճարի պարտք գումարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |