Սիրիան՝ ՄԱԿ-ին. Թուրքական բանակի ագրեսիան իրականացվել է Էրդողանի անմիջական ցուցումով![]() 10 մարտի 2017 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դիմում է հղել ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի նախագահի անունով Սիրիայի դեմ թուրքական բանակի «շարունակվող ագրեսիվ գործողությունների» կապակցությամբ: Ավելի վաղ Էրդողանի խորհրդական Իլնուր Չևիկը հայտարարել էր, որ թուրքական բանակը 90 կմ խորացել է Սիրիայի տարածքում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողության շրջանակում և մտադիր է շարունակել առաջխաղացումը: Ինչպես նշվում է ուղերձներում, որոնց պատճենները նաև սիրիական ՍԱՆԱ գործակալությանն են տրամադրվել, արաբական հանրապետության ղեկավարությունը ահաբեչությանը սատարելու պատասխանատվությունը դնում է «թուրքական ռեժիմի» վրա: Նշվում է, որ թուրքական ռեժիմը տասնյակ հազարավոր անմեղ երեխաների է սպանել և քանդել է Սիրիայի ենթակառուցվածքները: Սիրիայի ԱԳՆ-ն նշել է, որ դա տեղի է ունեցել «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և երկրի անվտանգության մարմինների անմիջական ցուցումով»: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատների մարտիկները 7 գյուղ են գրավել Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս քաղաքի մատույցներում` չնայած Անկարայի այդ շրջանից հեռանալու պահանջին: Թուրքական զինուժը պահանջել էր քրդերի ինքնապաշտպանական ուժերից հեռանալ այդ շրջանից «Եփրատի վահանը» գործողության մեկնարկից առաջ: Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |