Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում ԵԽԽՎ պատվիրակության այցելության համար Ղարաբաղ 2 հոկտեմբերի 2007 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Երեկ Ղարաբաղի հարցով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասսել-Ջոնսթոնը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ-ում հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարներ Դավիթ Հարությունյանի եւ Սամեդ Սեիդովի հետ: Հանդիպման առանցքում ժամանակավոր հանձնաժողովի հետագա գործունեությունը շարունակելու նպատակահարմարության հարցն էր, քանի որ հոկտեմբերի 8-12-ը Լեռնային Ղարաբաղ նախատեսվող ժամանակավոր հանձնաժողովի այցը տապալվել էր միայն Ադրբեջանի տարածքով ԼՂ այցելելու ադրբեջանական կողմի առաջ քաշած նախապայմանի պատճառով: ԵԽԽՎ-ում Աժ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղ այցի կարեւորությունը եւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանը արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ենթահանձնաժողովի անդամների այցը չկայանա: «Այս անգամ Ադրբեջանն ընտրել է այցի ձեւաչափի փոփոխման ճանապարհը: Միջազգային կառույցների ներկայացուցիչների, այդ թվում ԵԽԽՎ-ի, այցերը Լեռնային Ղարաբաղ երկար տարիների ընթացքում իրագործվել են Հայաստանի տարածքով»,- հիշեցրել է Դավիթ Հարությունյանը: Իր հերթին, լորդ Ռասսել Ջոնսթոնը իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի պատճառով եւ տեղեկացրել է ծրագրված այցից հարկադրաբար հրաժարվելու մասին: Իրավիճակի հետագա զարգացումն առայժմ հայտնի չէ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |