Ադրբեջանական զինուժը հաստոցավոր հակատանկային նռնականետ և 82 մմ ականանետ է կիրառել![]() 11 մարտի 2017 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին և լույս 11-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 30 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 100 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), իսկ հյուսիսային ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: Մարտի 9-ին և լույս 10-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 550 կրակոց:Արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է «Իստիգլալ» և ՍՎԴ տիպի դիպուկահար հրացաններ (92 կրակոց), իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ՝ 82 միլիմետրանոց ականանետ (1 արկ): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |