Լիլիթ Մկրտչյանը` հրաձգության Եվրոպայի փոխչեմպիոն![]() 11 մարտի 2017 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Սլովենիայի Մարիբոր քաղաքում ընթանում է հրաձգության Եվրոպայի առաջնությունը: Կանանց պայքարում 10 մ վազող թիրախ` նորմալ վազք մրցաձևում Լիլիթ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն: Հայ հրաձիգը որակավորման փուլում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը և դուրս եկել եզրափակիչ փուլ: Եզրափակչում նա զիջել է միայն Ուկրաինայի ներկայացուցիչ Գալինա Ավրամենկոյին` զբաղեցնելով երկրորդ տեղը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: Մարտի 9-ին Եվրոպայի առաջնության երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ մրցաձևում Զավեն Իգիթյանը որակավորման փուլից 7-րդ տեղով անցել է եզրափակիչ: Նա հավակնում էր մեդալի, սակայն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Նույն մրցաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Բենիկ Խլղաթյանը (22-րդ տեղ), որակավորման փուլի արգելքը չէր հաղթահարել: Երիտասարդ աղջիկներից պայքարի մեջ մտել է Ալլա Պողոսյանը: 10 մ օդամղիչ հրացան մրցաձևի որակավորման փուլում նա ցույց է տվել 37-րդ արդյունքը: Մարտի 8-ին երիտասարդների մրցաշարում 10 մ օդամղիչ հրացան ձևում հանդես էին եկել Նարեկ Ադամյանը (31-րդ տեղ), Հայկ Բաբայանը (45), Վրեժ Թորոսյանը (52): Նրանց չէր հաջողվել հաղթահարել որակավորման փուլը: Photo` Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |