ՄԱԿ-ը՝ 1945-ից ի վեր ամենամեծ հումանիտար ճգնաժամի մասին. 20 մլն մարդ սովից է տառապում![]() 11 մարտի 2017 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Աշխարհն ամենալուրջ հումանիտար ճգնաժամն է ապրում 1945-ից ի վեր՝ աշխարհի 4 երկրում ավելի քան 20 մլն մարդ սովից է տառապում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերի բաժնի ղեկավար Սթիվեն Օ՛Բրայանը: Նա պարզաբանել է, որ առանց համակարգված գլոբալ ջանքերի միջազգային կազմակերպությունների կողմից այդ մարդիկ ուղղակի կմահանան: Ըստ նրա, աղետը կանխելու համար անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ ֆինանսական օգնություն հատկացնել Եմենին, Հարավային Սուդանին, Սոմալիին և Նիգերիային: Մինչև հուլիս հարկավոր է առնվազն 4,4 մլրդ դոլար հավաքագրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին Associated Press-ի վրա հղումով: «Առանց այդ գումարի երեխաները թերաճ ու թերզարգացում կունենան, չեն կարողանա դպրոց գնալ և նրանց ապագան կործանված կլինի»,-ասել է ՄԱԿ ներկայացուցիչը: Ավելի վաղ ՄԱԿ մանկական ՅՈւՆԻՍԵՖ հիմնադրամը զգուշացրել էր, որ աշխարհում 1,4 մլն երեխա կարող է սովամահ լինել: Ըստ փորձագետների, Եմենում թերսնուցումից 462.000 երեխա է տառապում, Նիգերիայում՝ 450.000: Երաշտի պատճառով Սոմալիում սովամահության եզրին է 185.000 մանուկ, որոնց քանակը մեկ ամսից կարող է հասնել 270.000-ի: Սովից տառապող նույնքան երեխա կա Հարավային Սուդանում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |