Վիգեն Սարգսյան. ՌԴ-ն ի դեմս Հայաստանի կարող է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության վստահելի կապուղի ունենալ11 մարտի 2017 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Նույնիսկ եթե ՌԴ ու ՆԱՏՕ հարաբերություններն ապագայում վատթարանան մինչև սև-սպիտակ աշխարհընկալման մակարդակի, ՌԴ-ի համար օգտակար կլինի երկխոսության համար դաշինքի հետ հասկանալի, թափանցիկ ու կանխատեսելի կապուղի ունենալ՝ ի դեմս Հայաստանի: Այդ մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանում ռուսաստանյան «Վալդայ» երկխոսության միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում, պատասխանելով Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին: Նախարարը նշել է, որ ՀՀ-ն ակտիվորեն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնելով: ՀՀ-ն հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ մեկտեղ: Միաժամանակ ՀՀ-ն զարգացնում է հարաբերությունները հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |