Թավջութակահար Հախնազարյանը ելույթ է ունենալու Լոնդոնի King's Place-ում11 մարտի 2017 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ թավջութակահար, Չայկովսկու անվան XIV միջազգային մրցույթի դափնեկիր Նարեկ Հախնազարյանը մարտի 11-ին ելույթ է ունենալու Լոնդոնի King's Place-ում: Այս մասին տեղեկացնում է համերգասրահի պաշտոնական կայքը: Հախնազարյանը նվագելու է դաշնակահարուհի Օքսանա Շևչենկոյի հետ. Հնչելու են Չայկովսկու, Ռախմանինովի, Խաչատրյանի, Հարությունյանի, Խուդոյանի, Սոլլիմայի ստեղծագործությունները: Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային չափանիշի երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Երաժիշտը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր Լոռիում և Տավուշում տուժածների համար նվիրատվություններ ընդունելու համար Ֆիննախում հաշիվ կա Նշվում է, որ բազմաթիվ մարդիկ ցանկություն են հայտնել աջակցելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա |