ՀՀ ԱԳՆ ղեկավարը Նյու Յորքում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ալի Բաբաջանի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

Վարդան Օսկանյանը հանդիպել է նաեւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ: Կողմերը քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:



Հոկտեմբերի 3-ին նախարարը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---