ԵԱՀԿ ՄԽ-ում հուսով են՝ ՀՀ և Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում կհանդիպեն![]() 11 մարտի 2017 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակում: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումներ տեղի են ունենում մշտապես: Ժամանակ առ ժամանակ, այդ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Չեմ ցանկանում պատրանք ստեղծել, որ նման հանդիպում կկայանա շուտով: Սակայն մենք հույս ունենք, որ նախագահները կհանդիպեն մոտ ապագայում», - Բաքվում կայացած ասուլիսում ասել է Հոգլանդը, գրում է «Ինտերֆաքս»-ը: Ամերիկացի համանախագահի խոսքով, Ռուսաստանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում առաջատար դիրք է զբաղեցրել: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մարտի 11-ից Բաքվում են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 23-25-ը տարածաշրջան կատարած այցի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ու արտգործնախարարների, Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ: Միջնորդներն ընդգծել են, որ հրադադարը հարգելը շարունակվող բանակցությունների հիմնաքարն է և շեշտել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ընդունված որոշումների լիակատար իրականացման կարևորությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |