Միջազգային հանրությունը պետք է լրջորեն զբաղվի ղարաբաղյան հակամարտությամբ

PanARMENIAN.Net - Բանակցային գործընթացը վարում են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները, անձամբ երկու երկրների նախագահները, եւ «դրան այլընտրանք չկա»: Այդ մասին հայտարարել է LINKS բրիտանական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը: Նրա խոսքերով, այդ գործընթացը խթանելու ժամանակ եւ հնարավորություն կա: «Ես կարծում եմ, որ խորհրդարանականների դերն այդ գործում շատ կարեւոր է, քանի որ նրանք եւս պետք է ներգրավվեն այդ բանակցություններում, նրանք պետք է իրազեկ լինեն գործերի ընթացքին: Ուստի ես կարծում եմ, որ ադրբեջանցի եւ հայ խորհրդարանականների դերը կարեւորվում է որպես իշխանությունների մակարդակով անցկացվող օժանդակ դեր: Բացի այդ, կան նաեւ շփման այլ մակարդակներ հակամարտությունների կողմերի ներկայացուցիչների միջեւ, օրինակ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ոչ կառավարական կազմակերպությունների, մտավորականության մակարդակով»,-նշել է Սամմուտը:



Նա նաեւ համարում է, որ այդ ներուժը օգտագործվում է հնարավորությունների միայն 50 տոկոսի չափով: «Կան մի քանի պատճառներ, սակայն, գլխավորն, անկասկած, ղարաբաղյան հակամարտությունն է: Եվ բոլորը պետք է էլ ավելի լարված աշխատեն այն շուտափույթ կարգավորելու համար: Ես ի նկատի ունեմ ոչ միայն ներգրավված երկրները, այլ նաեւ միջազգային հանրությանը, որը պետք է առավել լրջորեն զբաղվի այդ հակամարտությամբ, ներառի այն իր օրակարգում եւ իրական ներդրում ունենա խնդրի լուծման գործում: Դա այն է, ինչ ջանում ենք անել նաեւ մենք: Մենք աշխատում ենք ոչ միայն Ադրբեջանի եւ Հայաստանի հետ, այլ նաեւ Լոնդոնում, Բրյուսելում եւ այլ վայրերում` ղարաբաղյան խնդիրը միջազգային օրակարգում ընդգրկելու նպատակով»,-ընդգծել է LINKS-ի գործադիր տնօրենը, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---