ԵԱՀԿ ՄԽ. ԼՂ գծով պայմանավորվածությունները պետք է կատարվեն13 մարտի 2017 - 11:39 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վստահ են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի և անրաժեշտ է վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ ամենաբարձր մակարդակով: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը մամուլի ասուլիսում: «Բոլոր համանախագահ երկրները վստահ են, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում», -ասել է Հոգլանդը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, «անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին ամենաբարձր մակարդակով»: Իր հերթին ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն և Ֆրանսիան կշարունակեն համատեղ ջանքերն, ուղղված ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Անշուշտ, դա բարդ հարց է՝ ինչպես գիտեք, շփման գծում լարվածություն կա, սակայն գործընթացն առաջ է շարժվում մեռյալ կետից, կողմերը ցանկանում են առաջընթացի հասնել: Կարծում եմ, դա շատ կարևոր է»,-ասել է դիվանագետը: Նա հայտնել է, ոև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտի 14-ին Փարիզում հանդիպում կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: ՌԴ համանանախագ Իգոր Պոպովը կոչ է արել կողմերին կատարել 2016-ի մայիսին և հունիսին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |