2-12-րդ դասարանցիների գարնանային արձակուրդը՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը

2-12-րդ դասարանցիների գարնանային արձակուրդը՝ մարտի 27-ից ապրիլի 2-ը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2017-ի մարտի 27-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտևի մարտի 20-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ:

Արձակուրդները սահմանվում են համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---