NY Times-ը պատմել է հայկական ատամհատիկի մասին![]() 13 մարտի 2017 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում երեխաները իրենց կարիերայի մասին մտածում են շատ վաղ տարիքից, երբ նրանք վեց ամսական են դառնում։ Այդպես է սկսվում NY Times առցանց հրատարակության հոդվածը` նվիրված հայկական ատամհատիկ կամ ակռահատիկ կոչված տոնին։ Ակռահատիկը կամ ատամհատիկը փոքրիկի կյանքում ուրախալի իրադարձությունը` առաջին ատամի հայտնվելը նշելու ավանդույթն է։ Այդ ծեսի շրջանակում երեխայի առջև դնում են առարկաներ, որոնք խորհրդանշում են տարբեր մասնագիտություններ` բարձրախոս` արտիստի համար, ստետոսկոպ` բժշկի համար, մկրատ` դերձակի կամ փողեր` բանկիրի համար։ Համարվում է, որ երեխայի ընտրած առաջին առարկայի հետ է կապված նրա ապագա մասնագիտությունը, հայտնում է Sputnik-Արմենիան։ «Ատամների հայտնվելուն պես երեխան սկսում է կոշտ ուտելիք ուտել, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ ժամանակ է համարվում` ապագան կանխատեսելու համար», -հրատարակությունը մեջբերում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքը: NY Times-ը գրում է, որ ծնողներն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք երեխան պետք է վերցնի` իրենց հայեցողությամբ ավելացնելով կամ հանելով ինչ-որ բան։ Հատուկ պրոֆեսիոնալ առարկաներ վաճառքում չկան։ Անտոնյանը պատմել է, թե ինչպես մի անգամ մի հայր խնդրել է շերեփը հեռու դնել աղջկանից, որպեսզի «փրկի նրան տնային տնտեսուհու ճակատագրից»։ Ինչպես բացատրել է պրոֆեսորը` ծեսի հիմքում ընկած է ատամի և հատիկի միջև կախարդական կապը։ Ավանդաբար երեխայի գլխին ցորեն են լցնում, որը խորհրդանշում է պտղաբերություն և առողջ ատամներ։ Ինչպես նշում է NY Times-ը, 19-րդ դարում երեխայի առջև դրել են միայն երկու առարկա` դանակ և սանր, որպեսզի իմանան ընտանիքիում ապագա երեխայի սեռը։ Եթե նա դանակ էր ընտրում, ապա ծնվելու էր տղա, սանրի դեպքում` աղջիկ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |