Կարապետյան. Իրանի հետ առևտուրը կարելի է հասցնել $1 մլրդ-ի13 մարտի 2017 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Իրանի հետ ՀՀ առևտրաշրջանառությունը կարելի է հասցնել 1 մլրդ դոլարի: Այս մասին մարտի 12-ին հայտարարել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում: «Մենք ունենք հստակ պատկերացումներ, թե ինչ պոտենցիալ ունենք հարևան երկրներում: Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը չափազանց ցածր է, այսօր այն կազմում է 50-75 մլն դոլար՝ առանց էներգետիկ ոլորտի: Այս ուղղությամբ ունենք ֆենոմենալ աճ արձանագրելու հնարավորություն, և ամպագոռգոռ չէ այն միտքը, որ կարող ենք այդ թիվը հասցնել մեկ միլիարդի»,- ասել է նա, հաղորդում է Aravot.am-ը: Անդրադառնալով ներդրումային ծրագրերի ծավալներին՝ վարչապետը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում նախատեսվում են 55 մլն դոլարի ծրագրեր՝ տարբեր ոլորտներում: Բանակցություններ են տարվում Կապանի օդանավակայանը վերագործարկելու ուղղությամբ: «Պետք է օգտագործենք այն, որ Սյունիքի մարզը հարևան է բարեկամ Իրանի հետ: Այս պահին վերջնական բանակացություններ ենք վարում Մեղրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու շուրջ, որտեղ ներգրավվելու է այն կապիտալը, որը հետաքրքրություն ունի Իրանի շուկայի նկատմամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս մենք ԱՏԳ-ի մեկնարկը կհայտարարենք»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ Ռուսաստանի, Վրաստանի, Ղազախստանի և Բելառուսի գործընկերներին առաջարկել է օգտագործել Մեղրու հարթակը, իրենց երկրների կապիտալը ներգրավել այնտեղ ու մուտք գործել Իրան: Գործադիրի ղեկավարը նշել է, որ իրանական կողմի հետ բանակցություններ են տարվում ԱՏԳ-ում հատուկ ընկերություն ստեղծելու շուրջ, որը զբաղվելու է մեծածավալ արտահանմամբ: 2016 թվականին Իրանի հետ առևտրաշրջանառությունը կազմել է $238 մլն: ՀՀ-ից արտահանումը կազմել է $74.8 մլն, Իրանից ներմուծումը՝ $151.1 մլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |