Հայտնի է ընտրողների ընդհանուր թիվը՝ մարտի 13-ի դրությամբ![]() 13 մարտի 2017 - 11:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը՝ 2017 թ. մարտի 13-ի դրությամբ: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 20-րդ օրը, ՀՀ ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: Այսպես` քվեարկության օրվանից 20 օր առաջ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.564.244, որից ՝ - ըստ գտնվելու վայրի ընտրողների թիվը` 1249, - հաշվառում չունեցող ընտրողների թիվը` 20: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տարածել է հայտարարություն Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թվաքանակի աճի պատճառների վերաբերյալ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |