Վոիսլավ Կոշտունիցա. Սերբիան Կոսովոյի ապագա կարգավիճակի ժողովրդավարական որոշման կողմնակից է 3 հոկտեմբերի 2007 - 16:25 AMT PanARMENIAN.Net - «Սերբիան Կոսովոյի ապագա կարգավիճակի ժողովրդավարական որոշման կողմնակից է, որը պետք է կայացվի երեք հիմնական դրույթների հիման վրա` մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության»,-հայտարարել է Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան հանդես գալով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Ստրասբուրգում կայացած նիստում: Նա նաեւ ընդգծել է, որ Սերբիան մտադիր է երաշխավորել ալբանացինեի էթնիկ փոքրամասնության եւ ողջ երկրի զարգացումն ու բարգավաճումը ժողովրդավարական որոշման օգնությամբ, որը պետք է կայացվի բանակցությունների արդյունքում: «Կամայական եւ միակողմանի որոշումը լրջորեն կսպառնա խաղաղությանն ու կայունությանը, վտանգի ենթարկելով ոչ միայն Բալկանյան տարածաշրջանն, այլ նաեւ ընդհանրապես ողջ միջազգային կարգն ընդհանուր առմամբ»,-ասել է Կոշտունիցան, հաղորդում է ԵԽԽՎ մամլո կենտրոնը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |