Դարչինյանը հաղթել է մրցակցին` նոկաուտի ենթարկելով նրան մենամարտի 1-ին րոպեին![]() 13 մարտի 2017 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Վախթանգ) հաղթանակ է տարել թաիլանդցի Մանոթ Կոմպուտի նկատմամբ։ Առաջին ռաունդի առաջին իսկ րոպեին 41-ամյա Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին։ Մենամարտը տեղի է ունեցել Ավստրալիայում։ Սա Դարչինյանի 43-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։ Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |