Լեհաստանում հայկական ձեռագրերի ցուցահանդես կբացվի![]() 13 մարտի 2017 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Կելցե քաղաքում կկազմակերպվի հայկական ձեռագրերի ցուցահանդես: Հաղորդում է Radio Kielce-ն: Աղբյուրի հաղորդմամբ, ձեռագրերը և ավետարանները համաշխարհային նշանակության բացառիկ հուշարձան են՝ հայերի համար նույնքան սրբություն, որքան ուղղափառների համար սրբապատկերները: Ձեռագրերն արտագրողները, մանրանկարիչները, կազմարարները, թարգմանիչները Հայաստանում մշտապես պատվելի են եղել: Այս ձեռագրերը հայերին օգնել են իրենց ինքնությունը պահպանել անկախության կորստի տարիներին: «Հայկական արվեստը բնութագրում են գույները, հայացքները, խորհրդանիշները և մարդկանց յուրահատուկ պատկերումը»,- ասել է Կելցեի Ժողովրդական թանգարանի աշխատակից Պավել Գժեսիկը: Լեհաստանում այսպիսի շատ ձեռագրեր են եղել, սակայն միայն մոտ 20 ձեռագիր է պահպանվել: Դրանք պահվում են Վարշավայի Ժողովրդական գրադարանում, Կրակովի Ժողովրդական թանգարանում և Վրոցլավի Օսոլինսկու անվան ազգային գրադարանում: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |