ՌԴ-ում քննարկում են ԽՍՀՄ-ում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու հնարավորությունը![]() 13 մարտի 2017 - 12:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ն հնարավոր է անձնագիր ստանալու հնարավորություն ընձեռնի նախկին ԽՍՀՄ ու Ռուսական կայսրության տարածքում ծնված բոլոր բնակիչներին՝ անկախ ներկա քաղաքացիությունից: Համապատասխան հնարավորություն է ենթադրում Պետդումայի պատգամավորներ Կոնստանտին Զատուլինի ու Նատալյա Պոկլոնսկայայի հեղինակած «ՌԴ քաղաքացիության մասին» ու «ՌԴ-ում գտնվող օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը, հայտնում է gazeta.ru-ն: Օրինաստեղծներն առաջարկում են ռուսաց լեզվի կրողի կարգավիճակ տրամադրել նախկին Ռուսական կայսրության ու ԽՍՀՄ տարածքում ծնվածներին, ինչպես նաև ՌԴ-ում ծնված առաջին կարգի բարեկամներ ունեցողներին: Առաջարկվում է նաև վերացնել երկրորդ պետության քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացնելու պարտավորությունը: Նախկին ԽՍՀՄ տարածքում՝ չհաշված ՌԴ-ն, բնակվում է ավելի քան 148 մլն մարդ: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |