Սահմանափակ կարողություններով երգչուհին կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում

Սահմանափակ կարողություններով երգչուհին կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում

PanARMENIAN.Net - Սահմանափակ կարողություններով երգչուհի Յուլիա Սամոյլովան կներկայացնի ՌԴ-ն «Եվրատեսիլ-2017»-ում: Նա կկատարի Flame Is Burning երգը: Այդ մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը, որը զբաղվում է մասնակիցների ընտրությամբ:

Սամոյլովան ծնվել է 1989-ին, նա 13 տարեկանից տառապում է ողնաշարի ծանր հիվանդությամբ: Երգչուհին բազմիցս է մասնակցել մրցույթների, այդ թվում միջազգային: 2014-ին նա մասնակցել է Սոչիի Պարալիմպիկ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, հայտնում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ որպես Ռուսաստանից հնարավոր թեկնածու նշվում էր նաև Ալեքսանդր Պանայոտովի անունը, սակայն ավելի ուշ նա հերքեց այդ լուրը: Փետրվարի 27-ին հայտնի դարձավ, որ կազմակերպիչ երկիրը կներկայացնի O.Torvald ռոք խումբը Time երգով:

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայացնի Արծվիկ Հարությունյանը Fly with me երգով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---