Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ԻՊ-ից13 մարտի 2017 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Իրաքի բանակը Մոսուլի մոտ 40%-ն ազատագրել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից: Այդ մասին մարտի 12-ին հայտնել է հրամանատարության ներկայացուցիչ գեներալ-լեյտենանտ Թալիբ Շահաթին: Հակաահաբեկչական կոալիցիայում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգարկը հայտնել է նաև, որ ԻՊ հսկողության տակ դեռևս մնացած թաղամասերը ամբողջությամբ շրջափակված են: Բացի այդ, իրաքյան բանակը վերահսկում է Մոսուլից տանող բոլոր ճանապարհները, գրում է Deutsche Welle-ն: Ռազմական գործողությունը Մոսուլում ԻՊ-ից երկիրն ազատագրելու գործողությունների մաս է կազմում: ԻՊ դեմ լայնածավալ հարձակումը սկսվել է մոտ մեկ ամիս առաջ: «Հաղթանակը սարերի հետևում չէ: Քաղաքի լիակատար ազատագրման մասին հայտարարությունը միայն ժամանակի հարց է», - ասել է Շահաթին: Իրաքի բանակը շարունակում է հարձակումը Մոսուլի արևմտյան մասում: Քաղաքի ազատագրման գործողությունը սկսվել է 2016-ի հոկտեմբերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |