Ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակները վստահ են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Կոմիտեն կքվեարկի փաստաթղթի օգտին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւի հեղինակները վստահություն են հայտնել, որ հոկտեմբերի 10-ին ծրագրված քվեարկությանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն կընդունի փաստաթուղթը: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (AAA), կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջո Նոլենբերգը, ինչպես նաեւ Բրեդ Շերմանը, Էդ Ռոյսը եւ Աննա Էշուն այսօր հայտարարել են, որ աշխատում են բանաձեւին աջակցողների ճնշող մեծամասնություն ապահովելու վրա, երբ փաստաթուղը դրվի քվերակության Ներկայացուցիչների պալատում: Կոնգրեսականների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք ուրախ ենք, որ Արտաքին հարաբերությունների կոմիտեն որոշում է ընդունել քվեարկություն անցկացնել բանաձեւի հարցով, որը մեծ նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ճանաչման համար` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Կոնգրեսի կողմից բանաձեւի պաշտպանումը լուրջ ազդանշան կդառնա այն մասին, որ ԱՄՆ կառավարությունը չի հանդուրժի ցեղասպանության նման չարիքը: Հայոց ցեղասպանության ճանաչումը կենսական կարեւորություն ունեցող քայլ է մարդկության դեմ նման հանցագործության կրկնությունը բացառելու համար»:



Օրանսդիրները նշել են, որ բանաձեւն արդեն 226 կոնգրեսական է պաշտպանում, ինչը հնարավոր է դարձնում Ներկայացուցիչների պալատում փաստաթղթի ընդունումը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---