Ադրբեջանն անօդաչուների դեմ պայքարող Drone Killer թուրքական համակարգեր է գնել![]() 13 մարտի 2017 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքական Harp Arge ընկերությունն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարող Drone Killer համակարգ է վաճառել Ադրբեջանին, որն օգտագործում է էլեկտրամագնիսային խափանումների սկզբունքը: Այդ մասին հայտնել է արտադրող ընկերությունը, հայտնում է Haqqin.az-ը: Նշվում է, որ գործարքը Harp Arge ընկերության համար առաջին փորձն է Ադրբեջան արտահանելու առումով: Սպառազինության այդ համակարգը հաջողությամն փորձարկվել է ադրբեջանական ուժային կառույցներում: Անօդաչու թռչող սարքերի չեզոքացման համար նախատեսված Drone Killer համակարգը բարձր արագության 2,4 ԳՀց և 5,8 ԳՀց հաճախականությամբ էլեկտրամագնիսային խափանումներ է ստեղծում՝ խախտելով կապն անօդաչու թռչող սարքի և կառավարման կենտրոնի միջև: Համակարգը նաև ապակողմնորոշում է GPS-ը: Սպառազինության այս տեսակն օգտագործում են Թուրքիայի զինված ուժերը, Ազգային հետախուզությունը և այդ երկրի այլ ուժային կառույցները: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |