Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը![]() 13 մարտի 2017 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Առաջին հանրաքվեն տեղի է ուենցել 2014-ի սեպտեմբերի 18-ին: Այն ժամանակ մասնակիցների մոտ 55 տոկոսը կողմ արտահայտվեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալուն: Ըստ Սթերջենի, եթե նոր հանրաքվեի հարցում համաձայնություն ձեռք բերվի, այն տեղի կունենա 2018-ի աշնան և 2019-ի գարնան միջև: Նա վստահություն է հայտնել, որ մինչ այդ Brexit-ի պայմաններն արդեն պարզ կլինեն՝ եթե դրանք հակասեն Շոտլանդիայի շահերին, ապա նոր հանրաքվե կանցկացվի, գրում է ՌԻԱ Նովոստին: Սթերջենը հավելել է, որ հավատում է անկախության կողմնակիցների հաղթանակին: Ակնկալվում է, որ առաջին նախարարը նոր հանրաքվեի հարցը կբարձրացնի Աբերդինում կայանալիք կուսակցական հավաքում՝ մարտի 17-18-ին: Լոնդոնը պնդում է, որ շոտլանդացիներն արդեն հայտնել են իրենց կարծիքը 2014-ին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |