Հարավային Կովկասը կրիտիկական տարածաշրջան է` ճնշված չկարգավորված հակամարտություններով

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասը կրիտիկական տարածաշրջան է` ճնշված չկարգավորված հակամարտություններով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը, ելույթ ունենալով Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նիստին (ԵԽԽՎ) Ստրասբուրգում: Նրա խոսքերով, «սառեցված հակամարտությունները շարունակում են լուրջ սպառնալիք ներկայացնել տարածաշրջանի խաղաղության ու կայունության համար»: «Այդ հակամարտությունները հանդիսանում էին տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտը: Նրանք նաեւ խաթարում են ապագա սերունդների բարգավաճման հեռանկարները: Այդ պատճառով, այդ հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասի ամենահրատապ եւ կարեւոր խնդիրներից է: Հակամարտությունները պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեն` հաշվի առնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Թուրքիան ցանկանում է բազմակողմանի տարածաշրջանային համագործակցություն հաստատել Հարավային Կովկասում»,- վստահեցրել է Գյուլը:



Շոշափելով Կոսովոյի հարցը` Թուրքիայի նախագահը նշել է, որ նախկին Հարավսլավիայում սկսված ճգնաժամից հետո Թուրքիան միջազգային հանրության հետ մեկ տեղ մասնակցել է Կոսովոյում իրադրության կարգավորմանը: «Թուրքիան ցանկանում է շարունակել իր գործնեությունն այդ ուղղությամբ: Տարածաշրջանի խնդիրները բալկանյան երկրների միջեւ բազմակողմանի եւ երկկողմանի համագործակցության կոչ են անում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---