Ասադ. ԵՄ սխալ քաղաքականության հետևանքով ահաբեկչությունը տարածվեց Մերձավոր Արևելքում13 մարտի 2017 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Եվրոպայի մի շարք երկրների սխալ քաղաքականության պատճառով տարածաշրջանում տարածվեց ահաբեկչությունը: Այդպիսի հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Եվրախորհրդարանի պատվիրակության հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել մարտի 12-ին Դամասկոսում: «Եվրոպական երկրների սխալ քաղաքականությունը Սիրիայում, և Մերձավոր Արևելքում ընդհանրապես, որը դրսևորվում է ահաբեկչությանն աջակցելով և սիրիացիների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելով, առաջացրեց այն իրավիճակը, որն ունենք այսօր. ահաբեկչության տարածում և փախստականների մեծ հոսք», -ասել է Ասադը, հայտնում է Sana գործակալությունը: «Եվրախորհրդարանի պատգամավորները մտադիր են ծանոթանալ իրավիճակին և իրական պատկերը ներկայացնել իրենց ժողովրդներին»,-հավելել է Ասադը: Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: Սիրիական հակամարտությունը շարունակվում է 2011-ի գարնանից՝ վերաճելով լայնածավալ քաղաքացիական պատերազմի: Սիրիայից մոտ 2,3 մլն երեխա է հեռացել հարևան երկրներ որպես փախստական: Եվս 6 մլն անմիջական կախում ունի հումանիտար օգնությունից, իսկ 250.000 պաշարված շրջաններում լինելու պատճառով զրկված է մարդասիրական օգնությունից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |