Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը մարտին 2 միջազգային կինոփառատոնի կմասնակցի

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը մարտին 2  միջազգային կինոփառատոնի  կմասնակցի

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմը մարտին կներկայացվի երկու տարբեր միջազգային կինոփառատոում:

Ռումինիայում մարտի 13-ին մեկնարկում է «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղին» առաջադրված է Լավագույն ֆիլմ անվանակարգում: Մարտի 9-ից ընթանում է Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ «Փակուղի» ֆիլմը ներկայացված է պրեմիերաներ արտամրցութային ծրագրում:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990-ականներին Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թ-ին Շվեյացարիայում՝ Նյոն քաղաքի Vision du Reel ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնը թվով 13-րդ միջազգային փառատոնն է որին կմասնակցի ֆիլմը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---